Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ավստրալիացիները պատրաստվում են ստեղծել բիոնիկ ուղեղ

Ավստրալիացիները պատրաստվում են ստեղծել բիոնիկ ուղեղ

Ավստրալիացի գիտնականները ծրագրում են ստեղծել առաջին բիոնիկ ուղեղը, եթե կառավարությունը միջոցներ հատկացնի: Գիտությունների ակադեմիայի կազմակերպած կենտրոնը կողմ է տարբեր հետազոտողների միավորմանը բիոնիկ ուղեղի ստեղծման աշխատանքների համար:

 

Սա ավստրալիացի հարկատուների համար 250 մլն դոլար կարժենա: Ավստրալիական ազգային համալսարանից Վինսենթ Դարիին նշում է, որ չի կարելի թերագնահատել նախագիծը:

 

Նախագծի շնորհիվ կիրագործվի ուղեղի ֆունկցիոնալ քարտեզի ստեղծումը: Այն թույլ կտա հետազոտել, կանխարգելել ու բուժել հոգեկան հիվանդությունները:

 

Անցյալ տարի Ավստրալիայի գիտությունների ակադեմիայում ստեղծել են բջիջների  կառույցներ՝ բաղկացած նեյրոններից ու այլ բջիջներից: Ստացվել է մարդկային ուղեղ՝ դեղամիջոցների փորձարկման ենթակա, հաղորդում է Meddaily-ն՝ վկայակոչելով SBS-ին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ru.molbuk.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ